Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառությունը 1-ին եռամսյակում նվազել է 21 տոկոսով

ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառությունը 1-ին եռամսյակում նվազել է 21 տոկոսով
17.05.2015 | 17:06

Ղազախստանի ու ԵԱՏՄ-ի միջև 2015-ի առաջին եռամսյակում ապրանքաշրջանառությունը նվազել է 21 տոկոսով և կազմել 3,43 մլրդ դոլար՝ ըստ Ղազախստանի ազգային տնտեսության վիճակագրության հանձնաժողովի տվյալների։ Դեպի ԵԱՏՄ արտահանման ծավալները պակասել են 31 տոկոսով, ներկրումը պակասել է 16,5 տոկոսով։ Ղազախստանը ԵԱՏՄ երկրներ է մատակարարում հանքաարտադրանք (արտահանման 49,4 տոկոսը), քիմիական արդյունաբերության ապրանքներ (20 տոկոս), մետաղ (18,9 տոկոս), կենդանական և բուսական ծագման ապրանքներ (3,9 տոկոս). ԵԱՏՄ անդամ երկրներից Ղազախստան են ներկրվում մեքենաներ և սարքավորումներ (32 % ), հանքարտադրանք (17,7 %), մետաղ (13,4 %), քիմիական արդյունաբերության ապրանքներ(12,7 %), կենդանական և բուսական ծագման ապրանքներ (12,5 %):

Դիտվել է՝ 704

Մեկնաբանություններ